Լրահոս

15.07.2013 20:07


Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի միջազգային մեկնարկը Նորավանքում

Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի միջազգային մեկնարկը Նորավանքում

Հուլիսի 16-ին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի և թուրք գործընկերները կազդարարեն անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ:

BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների միջև համատեղ ծրագիր է, որի նպատակն է 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի ստեղծել, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի: Ծրագիրը, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածներ iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների և պլանշետների համար: BSSRC ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագիրը, Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով:

Միջոցառման մասնակիցները կդիտեն Արենի և Շատին գյուղերից պարողների և երաժիշտների կատարումները, կմասնակցեն տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, կշրջեն Նորավանքի համալիրի տարածքում և կայցելեն մոտակա գինու գործարանը:

Միջոցառմանը ներկա կլինեն`

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հայաստանում Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի և Չինաստանի դեսպանները: Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը