ՌԴ Կազան քաղաքում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Մինչև 52 կգ քաշային կարգում տանելով միայն հաղթանակներ՝ նա եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվի առավելությամբ հաղթեց Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին և դարձավ Ունիվերսիադա-2013 առաջինը ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը:
Հավելենք, որ սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում: Մեր սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Առաջին ոսկե մեդալը Ունիվերսիադայից
ՌԴ Կազան քաղաքում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Մինչև 52 կգ քաշային կարգում տանելով միայն հաղթանակներ՝ նա եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվի առավելությամբ հաղթեց Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին և դարձավ Ունիվերսիադա-2013 առաջինը ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը:
Հավելենք, որ սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում: Մեր սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա