Լրահոս

15.07.2013 09:59


Շիրակ Թորոսյանին արգելել են մտնել Վրաստանի տարածք

Շիրակ Թորոսյանին արգելել են մտնել Վրաստանի տարածք

Հուլիսի 14-ին Ախալքալաքի շրջանի Քազախ գյուղում աշուղ Ջիվանուն նվիրված միջոցառմանը մասնակցել են Թբիլիսիից և Հայաստանից ժամանած հյուրեր:

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանին արգվել է մուտք գործել Վրաստանի տարածք՝ մասնակցելու միջոցառմանը։ Ըստ աղբյուրի՝ ՀՀԿ պատգամավորին ուղեկցում էին Վահագն Չախալյանն ու Դավիթ Ռստակյանը։ Վերջիններս մասնակցել են աշուղի հիշատակին նվիրված տոնակատարությանը։

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին Շիրակ Թորոսյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ 4 տարվա ընդմիջումից հետո նոր է վերադարձել հայրենի Ջավախքից, քանի որ Վրաստանի իշխանությունները նրան արգելում էին մուտք գործել երկրի տարածք։

Նա շնորհակալություն էր հայտնել Սերժ Սարգսյանին՝ հարցի կարգավորմանն աջակցելու և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ այն լուծելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը