Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում, նախնական տեղեկություններով, հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը: Տեղամասերից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով Պռոշյան համայնքում եղած երկու տեղամասերից մեկում հաղթել է դաշնակցական Վովա Սահակյանը, իսկ մյուսում՝ Արթուր Մուրադյանը: Ընդհանուր ձայների արդյունքով՝ Արթուր Մուրադյանը ստացել է 1317 քվե, Վովա Սահակյանը՝ 1241: Երրորդ թեկնածուն՝ Ալեքսան Ալեքսանյանը ստացել է 178 ձայն: 61 քվեաթերթիկ եղել է անվավեր:
Այսպիսով 76 ձայների առավելությամբ ընտրություններում հաղթել է Արթուր Մուրադյանը:
Հիշեցնենք՝ Պռոշյանի նախկին գյուղապետ, ՀՅԴ–ական ՀրաչՄուրադյանը հրազենի կրակոցից սպանվել էր այս ապրիլի 2-ին՝ հենց գյուղապետարանի դիմաց։
Պռոշյանում հաղթել է գյուղապետի ՀՀԿ թեկնածուն
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում, նախնական տեղեկություններով, հաղթել է հանրապետական Արթուր Մուրադյանը:
Տեղամասերից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով Պռոշյան համայնքում եղած երկու տեղամասերից մեկում հաղթել է դաշնակցական Վովա Սահակյանը, իսկ մյուսում՝ Արթուր Մուրադյանը: Ընդհանուր ձայների արդյունքով՝ Արթուր Մուրադյանը ստացել է 1317 քվե, Վովա Սահակյանը՝ 1241: Երրորդ թեկնածուն՝ Ալեքսան Ալեքսանյանը ստացել է 178 ձայն: 61 քվեաթերթիկ եղել է անվավեր:
Այսպիսով 76 ձայների առավելությամբ ընտրություններում հաղթել է Արթուր Մուրադյանը:
Հիշեցնենք՝ Պռոշյանի նախկին գյուղապետ, ՀՅԴ–ական Հրաչ Մուրադյանը հրազենի կրակոցից սպանվել էր այս ապրիլի 2-ին՝ հենց գյուղապետարանի դիմաց։
7or.am