Լրահոս

13.07.2013 13:40


Հայկական ծիրանն առաջին անգամ արտահանվել է Զիմբաբվե

Հայկական ծիրանն առաջին անգամ արտահանվել է Զիմբաբվե

Այս տարի Հայաստանից արդեն արտահանվել է 32 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն, որից 18.200 տոննան ծիրանն է։ Փոխարենը ողջ 2012թ. արտահանվել է 31 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Ծիրանը հիմնականում արտահանվել է ՌԴ՝ 200–ից անգամ մինչև 700 դրամով, իսկ 40 կգ–ն էլ՝ առաջին անգամ Զիմբաբվե: Այն արտահանվել է նաև Վրաստան, Նիդերլանդներ և Նորվեգիա։

Նախարարը նաև նշել է, որ այս տարի մթերվել է 10.108 տոննա ծիրան: Կարկտահարված բերքը 15 ընկերություններ գնում են գյուղացիներից գնում են 40-50 դրամով:

Իսկ մթերման համար գոյացող հերթերում, պաշտոնյայի պնդմամբ, գյուղացիները կանգնում են առավելագույնը 12 ժամ:

–Դատարկ մեքենաներով են կանգնած եղել: Թող մյուսները թույլ չտային, որ դատարկ մեքենաներով հերթեր կանգնեին,–օրերով գոյացող հերթերին էլ այսպես է արձագանքել փոխնախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը