Լրահոս

13.07.2013 13:26


7 օր առաջնագծում

7 օր առաջնագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը