Տնտեսական

13.07.2013 12:31


Լարված իրավիճակ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հարևանությամբ

Լարված իրավիճակ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հարևանությամբ

shamshyan.com–ը տեղեկացնում է, որ արդեն երկու ժամ է՝ Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցում՝ Դինամո մարզահամալիրի դիմաց, 250-ից ավելի բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև բանավեճ է կայանում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պահանջում են, որպեսզի հնոտի իրերի առևտրով զբաղվող քաղաքացիները ազատեն նշված տարածքը, սակայն քաղաքացիները հայտնում են, որ իրենք արդեն երկար ժամանակ է ամեն շաբաթ և կիրակի օրերին նշված հատվածում զբաղվում են առևտրով և դրա մասին տեղյակ են քաղաքային իշխանությունները, ովքեր թույլատրել են նրանց: Այս պահին հարցի շուրջ բանակցում են Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Քաղաքացիները հայտնում են, որ նախկինում իրենք նույն գործողությունները կատարել են Վերնիսաժի մոտ՝ կառավարական թիվ 3 մասնաշենքի դիմաց, և նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հանդիպելով մարդկանց, խոստացել է, որ իրենց ավելի բարեկարգ տեղեր է հատկացնելու, իսկ այդ տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է: Սակայն նախկին քաղաքապետի խոստումները չեն կատարվել: Առևտրով զբաղվող շատ մարդիկ օրվա վերջում նույնիսկ գումար չեն ունենում, որպեսզի վերադառնան տուն, քանի որ առևտուրը այստեղ այնպես չի եռում, ինչպես հայտնի և անհայտ օլիգարխներին պատկանող սուպերմարկետներում: Ժողովուրդը հայտնում է, որ հարցը եթե լուծում չստանա և իրենց տեղ չհատկացվի, ապա դիմելու են կամ հանրապետության նախագահին կամ դեպատատներին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը