ԱՄՆ-ը կողմ է Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահին ազատ արձակելուն
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսաքը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ դրական է պատասխանել լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Վաշինգտոնը համաձա՞յն է Բեռլինի այն դիրքորոշման հետ, որ Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսին պետք է ազատ արձակվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի իրադարձություններից հետո Մուրսին ձերբակալված է։ Զինվորականները չեն հայտնում նրա գտնվելու վայրը՝ բավարարվելով հայտարարություններով, որ նախկին նախագահի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Երեկ Կահիրեում կրկին տեղի են ունեցել Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների ցույցերը։ Այս անգամ բախումներ չեն եղել՝ մահմեդականների համար սրբազան ամիս հանդիսացող Ռամադանի առաջին ուրբաթը երկու կողմերն էլ նշել են առանց արյան։