Լրահոս

13.07.2013 12:29


Այսօր Պռոշյանում «լռության օր» է

Այսօր Պռոշյանում «լռության օր» է

Կոտայքի մարզի Պռոշյան համայքնում այսօր «լռության օր» է։ Հուլիսի 14-ին այնտեղ գյուղապետի արտահերթ ընտրություններն են տեղի ունենալու։ Իսկ այսօր օրենքով արգելվում է թեկնածուներից որևէ մեկի օգտին քարոզչությունը կամ հակաքարոզչությունը:

Պռոշյանի գյուղապետ դառնալու համար իրենց թեկնածությունն են առաջադրել այդ համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ–ական Վովա Սահակյանը, ինքնաառաջադրված ՀՀԿ–ական Արթուր Մուրադյանը և «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:

Պռոշյանի նախկին գյուղապետ, ՀՅԴ–ական Հրաչ Մուրադյանը հրազենի կրակոցից սպանվել էր այս ապրիլի 2-ին՝ հենց գյուղապետարանի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը