Լրահոս

13.07.2013 11:02


Խաղատան դիմաց հանկարծամահ է եղել էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը

Խաղատան դիմաց հանկարծամահ է եղել էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը

Հուլիսի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոններ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվ-քննչական խումբը, ըստ նախնական տեղեկությունների՝ պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչի կողմից նշանակավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ըստ աղբյուրի՝ մահացածը աշխատում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության լաբորատոր ինստիտուտում՝ որպես առաջատար մասնագետ:

Այս խորագրի վերջին նյութերը