Լրահոս

13.07.2013 10:10


Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Մասնավորապես` Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ. Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա. Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:
Հ. Սիմոնյանը նաև նշել է, որ Ա. Մկրտչյանը գյուղապետարանի բյուջեից անապահով ընտանիքների համար դուրս է գրել գումարներ, սակայն դրանք բաժանել ապահովված ընտանիքներին` նախկինում նրանցից վերցրած իր պարտքի դիմաց:
Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արմավիրի բաժինը:

Այս խորագրի վերջին նյութերը