Լրահոս

13.07.2013 09:46


Սամբիստները մեկնում են Կազան

Սամբիստները մեկնում են Կազան

Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային մասնակցելու համար հուլիսի 13-ին Ռուսաստանի Կազան քաղաք կմեկնի նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը: Հուլիսի 14-16-ը մրցագորգ կմտնի մեր ուսանող մարզիկներից ութը:

Տղաներ՝

  1. Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ
  2. Գոռ Մայիլյան՝ 57 կգ
  3. Մավրիկ Նասիբյան՝ 74 կգ
  4. Մհեր Կարապետյան՝ 82 կգ
  5. Հակոբ Առաքելյան՝ 100 կգ

Աղջիկներ՝

  1. Երջանիկ Կարապետյան՝ 48 կգ
  2. Սոսե Բալասանյան՝ 52 կգ
  3. Աննա Բադալյան՝ 64 կգ

Մեր պատվիրակության կազմում են նաև մարզիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը