Լրահոս

13.07.2013 09:40


ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:

Լեոնիդ Կոժարային Երևանում կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։

Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը