«Ոսկեծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին«Մոսկվա»կինոթատրոնում տեղի կունենա ՌուբենՔոչարի«ԱնունսՎիոլաէ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Պրեմիերայից առաջ՝ ժամը 18:00-ին, բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ ՌուբենՔոչարը, ԱՄՆ-ից ժամանած գլխավոր դերակատարուհի ՋանետՍպիցերը, պրոդյուսերներ ՆարինեՔոչարնու ԱլֆրեդՌոթը (ԱՄՆ) հանդես կգան մամուլի ասուլիսով։ Ասուլիսը տեղի կունենա «Մոսկվա»կինոթատրոնում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսին Կաննի կինոշուկայում: Այդ ընթացքում ձեռք են բերվել միջազգային դիստրիբուցիայի պայմանավորվածություններ։ Այժմ ընթանում են համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացները:
Հոգեբանական միստիկ դրամայի առանցքում կինն է՝ իր բարդ ներաշխարհով: Երիտասարդ աղջկա հոգեվիճակ՝ազատության ձգտման ու աշխարհընկալման ճանապարհին: Ֆիլմի հիմքում սեփական անձի ճանաչողության, գեղեցիկը ներսում որոնելու ու փախուստից խուսափելու գաղափարն է:
«Անունս Վիոլա է»՝ հայաստանյան պրեմիերա
«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին«Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Պրեմիերայից առաջ՝ ժամը 18:00-ին, բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ Ռուբեն Քոչարը, ԱՄՆ-ից ժամանած գլխավոր դերակատարուհի Ջանետ Սպիցերը, պրոդյուսերներ Նարինե Քոչարն ու Ալֆրեդ Ռոթը (ԱՄՆ) հանդես կգան մամուլի ասուլիսով։ Ասուլիսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում: