Հայրիկյանի շոշափող վերքը դատաբժիշկը չի տեսել, հագուստը չի ուսումնասիրել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու ՊարույրՀայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Դատաբժիշկ ՎիգենԱդամյանն ասել է, որ տեսելէՊարույրՀայրիկյանիկրծոսկրիշրջանիվերքը միայն, այն էլ պահի տակ, երբ բժիշկըվիրակապը փոխելիս է եղել։ Իսկ շոշափող վերքը դատաբժիշկը չի տեսել, քանի որ, նրա խոսքերով, Հայրիկյանն այնպիսի վիճակում է գտնվել, որ մարմինը լիարժեք հետազոտելը կարող էր նրան վնասել: Շոշափող վերքի մասին էլ եզրակացության մեջ գրել է՝ հիմնվելով բժշկի խոսքերի վրա:
Դատաբժիշկը չիուսումնասիրել նաև Հայրիկյանիհագուստը:
Դատախազ ԱրամԱմիրզադյանը միջնորդել է երկրորդ կրակոցի (որը առաջացրել է շոշափող վերքը) մեղադրանքը բոլոր ամբաստանյալներից հանել: Միջնորդությանը դատարանը կանդրադառնա վճիռների կայացման ժամանակ:
Այս դատական նիստում ցուցմունք է տվել նաև զենքի քննությունն անցկացրած դատաձգաբան ԱրայիկԱսլանյանը: Նա վստահեցրել է, որ հենց այդ զենքի կրակոցից է վիրավորվել Պ. Հայրիկյանը, և այդ զենքընորմալ է աշխատել:
Հայրիկյանի շոշափող վերքը դատաբժիշկը չի տեսել, հագուստը չի ուսումնասիրել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Դատաբժիշկ Վիգեն Ադամյանն ասել է, որ տեսել է Պարույր Հայրիկյանի կրծոսկրի շրջանի վերքը միայն, այն էլ պահի տակ, երբ բժիշկը վիրակապը փոխելիս է եղել։ Իսկ շոշափող վերքը դատաբժիշկը չի տեսել, քանի որ, նրա խոսքերով, Հայրիկյանն այնպիսի վիճակում է գտնվել, որ մարմինը լիարժեք հետազոտելը կարող էր նրան վնասել: Շոշափող վերքի մասին էլ եզրակացության մեջ գրել է՝ հիմնվելով բժշկի խոսքերի վրա:
Դատաբժիշկը չի ուսումնասիրել նաև Հայրիկյանի հագուստը:
Դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդել է երկրորդ կրակոցի (որը առաջացրել է շոշափող վերքը) մեղադրանքը բոլոր ամբաստանյալներից հանել: Միջնորդությանը դատարանը կանդրադառնա վճիռների կայացման ժամանակ:
Այս դատական նիստում ցուցմունք է տվել նաև զենքի քննությունն անցկացրած դատաձգաբան Արայիկ Ասլանյանը: Նա վստահեցրել է, որ հենց այդ զենքի կրակոցից է վիրավորվել Պ. Հայրիկյանը, և այդ զենքը նորմալ է աշխատել:
7or.am