Լրահոս

12.07.2013 16:23


Գազալցակայանի ուղղությամբ կրակ արձակողը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը

Գազալցակայանի ուղղությամբ կրակ արձակողը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը

Հուլիսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը որսորդական հրացանից կրակելու միջոցով վնասել է գազալցակայաններից մեկի աշխատասենյակի պատուհանի ապակիները և տարածքում տեղադրված սուրճի եփման ավտոմատ սարքը:

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում 09.07.2013 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, 1979 թ. ծնված Արագած Թ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն իր մոտ գտնվող «Բայկալ» հրացանով կրակ է արձակել գազալցակայանի ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը