Լրահոս

12.07.2013 14:53


Վերնիսաժի նկարիչները բողոքի գործողություն կիրականացնեն

Վերնիսաժի նկարիչները բողոքի գործողություն կիրականացնեն
Դիմում եմ վերնիսաժի բոլոր նկարիչների անունից:
Ինչպես հայտնի է, «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ ապօրինաբար գործող «քրչի շուկա» կոչված երևույթը` բերել տեղավորել են վերնիսաժի նկարների շարքի անմիջապես հարևանությամբ: Այս քայլը իրականացվել է վերնիսաժի տնօրինության և քաղապետարանի աշխատակիցների կողմից, առանց հաշվի առնելու, թե ինչ հետևանքներ է դա թողնելու վերնիսաժի նկարիչների վրա և իհարկե վերնիսաժի առանց այն էլ ցածր վարկանիշի վրա: Ի դեպ այս ցածր վարկանիշը արհեստականորեն է առաջացել վերնիսաժի տնօրինության անհոգատար և սխալ վերաբերմունքի և քաղաքականության պատճառով, որը երկար տարիներ տարվել է վերնիսաժում:
Իրականում վերնիսաժը հանդիսանում է հայկական ազգային մշակույթի, արվեստների, արհեստների և նաև ժողովրդական բանահյուսության շատ ինքնատիպ կրողը: Միայն այսպիսի վերնիսաժ ունենալով կարող ենք հպարտ լինել և արժանապատիվ կերպով ներկայանալ բոլոր հայաստանի հյուրերի և առհասարակ զբոսաշրջիկների առաջ:
Մենք` վերնիսաժի նկարիչներս, միշտ պայքարել ենք այս գաղափարի համար և միշտ բախվել ենք տնօրինության ընդդիմությանը, քանզի նրանք վերնիսաժը գրանցել են և վերաբերվում են որպես ամենասովորական տոնավաճառի և ընդհանրապես մտահոգ չեն, որպեսզի վերնիսաժը լինի մաքուր, զտված և մշակութային վայրին անհարիր երևույթներից զերծ :
Դիմում ենք բոլոր սրտացավ և շահագրգիռ կողմերին, լինեն դրանք լրատվամիջոցներ թե պարզապես Երևանով մտահոգ քաղաքացիներ՝ խնդրում ենք բոլորիդ նեցուկ կանգնել և օգնել մեզ այս շատ կարևոր գործում ու պայքարում:
Մենք կազմակերպում ենք բողոքի ակցիա այս շաբաթ 13.07.2013 վերնիսաժում :

Այս խորագրի վերջին նյութերը