Փաստաբան. «Սա Հրաչ Մուրադյանի և նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների վերջին օղակն էր»
Պռոշյանի նախկին գյուղապետ ՀրաչՄուրադյանի սպանության իրական պատվիրատուներին պարզելու համար ստեղծվել է «ՀրաչՄուրադյան-արդարությանպահանջ» հասարակական շարժումը։ Այս թեմայով այսօր հրավիրված ասուլիսում ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱղվանՎարդանյանն ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում՝ անմեղմարդիկձերբակալվենուպատժվեն։ ՀՅԴ–ի նպատակը սպանության իրական պատվիրատուների բացահայտումն ու օրենքի խստությամբ պատասխանատվության ենթարկելն է, և այդ գործում որոշվել է ներգրավել նաև հասարակությանը։
Ասուլիսին ներկա Հրաչ Մուրադյանի եղբոր՝ ԱրշակՄուրադյանի փաստաբան ՄելանյաԱռուստամյանն էլ հայտարարել է, որ այս սպանությունը Հրաչ Մուրադյանի և նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալհանցագործություններիվերջինօղակնէր:
Նա մասնավորապես հիշեցրել է, որ 2010թ. հրդեհել են Հրաչ Մուրադյանի ֆերմայի խոտի դեզը, նույն տարում նրա եղբոր տղային են փորձել առևանգել, իսկ այդ ժամանակ Հրաչ Մուրադյանի ուղղությամբ հնչած կրակոցներից հետո ոստիկանությունը որոշել է, որ հենց նա՛ է իր մեքենայի վրա կրակել։
–ԵրբՀրաչՄուրադյանիսպանությունըբացահայտվի, կբացահայտվեննաևնախկինումկատարվածդեպքերը,-վստահություն է հայկտնել փաստաբանը։
Փաստաբան. «Սա Հրաչ Մուրադյանի և նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների վերջին օղակն էր»
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության իրական պատվիրատուներին պարզելու համար ստեղծվել է «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժումը։ Այս թեմայով այսօր հրավիրված ասուլիսում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում՝ անմեղ մարդիկ ձերբակալվեն ու պատժվեն։ ՀՅԴ–ի նպատակը սպանության իրական պատվիրատուների բացահայտումն ու օրենքի խստությամբ պատասխանատվության ենթարկելն է, և այդ գործում որոշվել է ներգրավել նաև հասարակությանը։
Ասուլիսին ներկա Հրաչ Մուրադյանի եղբոր՝ Արշակ Մուրադյանի փաստաբան Մելանյա Առուստամյանն էլ հայտարարել է, որ այս սպանությունը Հրաչ Մուրադյանի և նրա մերձավորների դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների վերջին օղակն էր:
Նա մասնավորապես հիշեցրել է, որ 2010թ. հրդեհել են Հրաչ Մուրադյանի ֆերմայի խոտի դեզը, նույն տարում նրա եղբոր տղային են փորձել առևանգել, իսկ այդ ժամանակ Հրաչ Մուրադյանի ուղղությամբ հնչած կրակոցներից հետո ոստիկանությունը որոշել է, որ հենց նա՛ է իր մեքենայի վրա կրակել։
–Երբ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտվի, կբացահայտվեն նաև նախկինում կատարված դեպքերը,-վստահություն է հայկտնել փաստաբանը։
7or.am