«Փյունիկը» հաղթահարեց «Տետեքսի» արգելքը, «Գանձասարը» դուրս մնաց հետագա պայքարից
Երեկ տեղի ունեցան Եվրոպայի Լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում էր մակեդոնական «Տետեքսի» հետ: Հանդիպման ամենավերջին րոպեին Վիուլեն Այվազյանի խփած միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» կարողացավ հաղթանակ տանել 1:0 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի լիտվական «Ժալգիրիսի» հետ:
Կապանի «Գանձասարը» Ղազախստանում մրցում էր «Ակտոբեի» հետ: Ինչպես և առաջին խաղում, գրանցվեց 1:2 հաշիվը: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը: «Գանձասարը» դուրս մնաց հետագա պայքարից: