Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկվա իր ելույթում անդրադառնալով Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած դեպքերին՝ հայտարարել է, որ կրոնը սեփական քաղաքական նպատակների համար օգտագործող «Մահմեդական եղբայրներին» իշխանությունից հեռացնելուց հետո Եգիպտոսը վերագտել է արաբականին բնորոշ իր գծերը:
Ասադը, որն այժմ դիմագրավում է իր երկրում ծավալված ապստամբական շարժմանը, այն որակել է որպես միջազգային դավադրություն, որն իրագործվում է իսլամական ծայրահեղականների և արմատական այնպիսի խմբավորումների կողմից, ինչպիսիք «Մահմեդական եղբայրներն» են: Ասադը նաև նկատել է. ««Մահմեդական եղբայրները» փորձեցին կրոնով քողարկվել, և բոլոր այն մարդկանց, ովքեր չէին ընդունում իրենց քաղաքականությունը, մեղադրեցին, թե Ալլահին չեն հավատում»:
Նշենք, որ Սիրիայի նախագահն առաջին անգամ չէ, որ քննադատում է Եգիպտոսի նախկին իշխանություններին: Անցյալ հինգշբթի Սիրիայի պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա գովերգել էր Մուրսիի դեմ ցույցեր կազմակերպած եգիպտացի ցուցարարներին և հայտարարել, թե Մուրսիի անկումը «քաղաքական իսլամի» վերջն է:
Բաշար Ասադ. ««Մահմեդական եղբայրները» փորձեցին քողարկվել կրոնով...»