Լրահոս

12.07.2013 10:46


Տարոն Մարգարյանը խաբեց. Աբովյան փողոցը նորից զավթվում է

Տարոն Մարգարյանը խաբեց. Աբովյան փողոցը նորից զավթվում է

Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում հուլիսի 11-ին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել:
Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր:
Այն նորից ծառայելու է ինչ որ սրճարանների և սեփականատերերի` փակելով
քաղաքի հիմնական ճեմուղին:
Տարոն Մարգարյանը նաև հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որևէ հանրային զուգարան չկա այդ տարածքում:
Փաստորեն Մարգարյանի խոսքերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ի դեպ մինչ օրս քաղաքապետարանը մերժում է ներկայացնել քաղաքապետի այն որոշումները, որոնց հիման վրա կրպակները հանվել են Աբովյան փողոցից և տարվել Մաշտոցի պուրակ, իսկ ապա հանվել Մաշտոցի պուրակից:
Աբովյան փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը