Լրահոս

12.07.2013 09:43


Ամփոփվեցին Արվեստի եռօրյա ակադեմիայի արդյունքները

Ամփոփվեցին  Արվեստի եռօրյա ակադեմիայի արդյունքները

Նարեկացի արվեստի միությունում երեկ երեկոյան տեղի ունեցավ համերգ-ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին այս շաբաթ Ծաղկաձորում կայացած Արվեստի եռօրյա ակադեմիայի ընթացքում ստեղծված աշխատանքները: Ակադեմիային մասնակցել են 16-25 տարեկան արվեստագետներ, ովքեր ընտրվել են մրցութային կարգով /յուրաքանչյուր ոլորտից՝ 5 երիտասարդ/: Ծրագրի շրջանակում ստեղծված գործերը ավարտուն տեսքի են բերվել դասախոսների օգնությամբ: Դասախոսները ևս երիտասարդ արվեստագետներ են: Գրականության մասը ղեկավարել է արձակագիր Արամ Պաչյանը (Երևան), կոմպոզիցիան՝ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը (Ժնև), իսկ կերպարվեստը նկարիչ Լևոն Ֆլջյանը (Գյումրի): Երեկոյի ընթացքում գործերը ներկայացվեցին անոնիմ և հանդիստատեսը փակ քվեարկությամբ յուրաքանչյուր ոլորտից մեկական ստեղծագործություն ընտրեց, որոնք արժանցան դիպլոմների: Հանդիստատեսն ընտրեց արձակագիր Նորայր Սարգսյանի «Անեծք» պատմվածքը, կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի «8 ֆրագմենտներ» ստեղծագործությունը և նկարչուհի Արաքսյա Ասատրյանի աշխատանքը:

Նշենք, որ Ակադեմիային 23 երիտասարդ արվեստագետ է մասնակցել: Այն կազմակերպել էր «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը