Առգրավված կամ կամավոր հանձնված զենք-ռազմամթերքի վերաբերյալ
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 517 միավոր հրազեն և 25 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 517 միավոր հրազենից 78-ը կամ 15.1%-ը առգրավվել է, 87-ը կամ 16.8%-ը` հայտնաբերվել, իսկ 352-ը կամ 68.1%-ը հանձնվել կամավոր: Այդ 517 միավոր հրազենից 69-ը եղել է ատրճանակ, 42-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 44-ը` ինքնաձիգ, 5-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 318-ը` տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացաններ, որից 263-ը` որսորդական, 14-ը` տարբեր տեսակի գործարանային ու ինքնաշեն նռնականետ, 3-ը` գնդացիր և այլն: Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 58.070 փամփուշտ, 187,1 մետր դետոնացիոն քուղ, 115 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 320 նռնակ, 39 ինքնաշեն նռնակ, նռնակի 211 պայթուցիչ, 28 պայթուցիկ սարք, 6.9 կգ պայթուցիկ նյութ, 49 ական և արկ, 91 ճայթիչ և այլն: Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 96 միավոր հրազեն և 20 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 96 միավոր հրազենը կազմում է հանրապետությունում հայտնաբերված կամ կամավոր հանձնված հրազենի 18.6%-ը: Այդ 96 միավոր հրազենից 22-ը կամ 22.9%-ը, առգրավվել է: Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է «Զինանոց-2013» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ապօրինի կերպով պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:
Առգրավված կամ կամավոր հանձնված զենք-ռազմամթերքի վերաբերյալ
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 517 միավոր հրազեն և 25 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 517 միավոր հրազենից 78-ը կամ 15.1%-ը առգրավվել է, 87-ը կամ 16.8%-ը` հայտնաբերվել, իսկ 352-ը կամ 68.1%-ը հանձնվել կամավոր: Այդ 517 միավոր հրազենից 69-ը եղել է ատրճանակ, 42-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 44-ը` ինքնաձիգ, 5-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 318-ը` տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացաններ, որից 263-ը` որսորդական, 14-ը` տարբեր տեսակի գործարանային ու ինքնաշեն նռնականետ, 3-ը` գնդացիր և այլն:
Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 58.070 փամփուշտ, 187,1 մետր դետոնացիոն քուղ, 115 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 320 նռնակ, 39 ինքնաշեն նռնակ, նռնակի 211 պայթուցիչ, 28 պայթուցիկ սարք, 6.9 կգ պայթուցիկ նյութ, 49 ական և արկ, 91 ճայթիչ և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 96 միավոր հրազեն և 20 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 96 միավոր հրազենը կազմում է հանրապետությունում հայտնաբերված կամ կամավոր հանձնված հրազենի 18.6%-ը:
Այդ 96 միավոր հրազենից 22-ը կամ 22.9%-ը, առգրավվել է:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է «Զինանոց-2013» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ապօրինի կերպով պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն: