Լրահոս

11.07.2013 21:20


ՊԿՊ–ների տեղաբաշխման աճուրդ

ՊԿՊ–ների տեղաբաշխման աճուրդ

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39104144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 50 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 42 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 8 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 468 173 947 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9643 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը