Շոկոլադի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1995թ.՝ Ֆրանսիայում։ Այս համեղ ուտելիքն առաջինը պատրաստել են Մեքսիկայի հնդկացիները, որոնց համար շոկոլադն աստվածների սնունդ է եղել։ Շոկոլադը՝ «սև ոսկին», առաջինը Եվրոպա են բերել իսպանացիները։ Այն հասու էր միայն արիստոկրատներին, սակայն 20–րդ դարասկզբից շոկոլադը լայն տարածում ստացավ բոլորի շրջանում։
Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ հատկապես սև շոկոլադը նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։ Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5 գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։
Նշենք, սակայն, որ Կակաոյի միջազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ 2012-2013թթ. արդեն աշխարհում կարող է շոկոլադի սղություն լինել, քանի որ դրա պահանաջարկն աճում է, իսկ կակաոյի արտադրությունը՝ նվազում։ Սա կարող է նպաստել նաև կակաոյի գնի աճին։
Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է

7or.am