Լրահոս

11.07.2013 13:05


«Ձայն լռության» խաղարկային ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

«Ձայն լռության» խաղարկային ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

«Ձայն լռության» խաղարկային ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» և «Հայկական համայնապատկեր» ծրագրերում։ Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը, ինչպես նաև գլխավոր դերակատարը Վիգեն Չալդրանյանն է:

Ֆիլմը միակ տեղն է, որտեղ ես լիովին մորեմերկ, անսահման անկեղծ եմ,–այսօր հրավիրված ասուլիսում խոստովանել է նա։

«Ձայն լռության» ֆիլմի գլխավոր դերակատարուհին է Մարիամ Դավթյանը, ով նշել է, որ սիրում է իր կերպարը՝ այն հոգեհարազատ է:

Ջիջիի նման մարդկանց համար տեղ չկա այս աշխարհում,-ավելացրել է նա:

Ի դեպ՝ Մարիամ Դավթյանը Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգին:

«Ձայն լռության»–ը համամարդկային թեմատիկա ունի։ Այն պատմում է սփյուռքահայ ռեժիսորի մասին, ով հանդիպում է իր երկրորդ «ես»–ին և սկսկում ճշմարտության ճանապարհը գտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը