Լրահոս

11.07.2013 12:57


Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել

Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք օրենքներ է ստորագրել։ Նախագահական գրասենյակի կայքի տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները։

Սերժ Սարգսյան ստորագրել է նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Այս խորագրի վերջին նյութերը