Լրահոս

11.07.2013 20:11


4 տարեկանում քաղաքապետ դարձած ամերիկացի փոքրիկը մտադիր է վերընտրվել (տեսանյութ)

4 տարեկանում քաղաքապետ դարձած ամերիկացի փոքրիկը մտադիր է վերընտրվել (տեսանյութ)

Դորսեթ անվանումով ամերիկյան փորքիկ քաղաքում օգոտսոսի 4–ին քաղաքապետի են ընտրելու։ Այժմյան քաղաքապետ Ռոբերտ (Բոբի) Տաֆտսը 4 տարեկան է։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ընդամենը 28 բնակիչ ունեցող քաղաքում յուրօրինակ կերպով են քաղաքապետ ընտրում՝ քաղաքային փառատոնի ժամանակ գլխարկից հանում են թեկնածուների անուններով գցված փոքր թղթերը։ Այստեղ քաղաքապետի պաշտոնը ինչ–որ առումով ձևական բնույթի է։ Պաշտոնապես Դորսեթում տեղական ինքնակառավարման մարմիններ չկան, այդ պատճառով էլ ընտրությունները վերածվել են կատակի։

Քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրվել ով ցանկանա՝ միայն պետք է ընտրագրավ մուծի՝ մեկ դոլարի չափով։ Մի անգամ տեղի բնակիչներն առաջադրել են շան թեկնածություն։

Իրեն ռեստորանային մայրաքաղաք հռչակած զբոսաշրջային այս վայրում քաղաքապետի պարտականությունները կատարելը միայն հաճույք է։ Օրինակ, 4–ամյա քաղաքապետը պարտավոր է գնալ ձկնորսության, պաղպաղակ ուտել և շփվել տեղի բնակիչների հետ։ Բոբին մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում։

«Ինձ մոտ լավ է ստացվում քաղաքապետ լինելը»,–իր այդ ցանկությունը բացատրել է Բոբին։

Նրա մայրը կատակում է, որ Բոբին փոքրիկ եղբայր էլ ունի, և նա՛ էլ կարող է քաղաքապետ դառնալու հայտ ներկայացնել։

Նշենք, որ մեքսիկական քաղաքներից մեկում էլ վերջերս քաղաքապետ էին ընտրել կատվի։ Տեղի քաղաքացիների պնդմամբ՝ Մորիս մականունով կատուն իր պարտականությունները գործող քաղաքապետից վատ չի կատարի։ Համենայնդեպս՝ ուտել, քնել և ոչինչ չանել կարող է նաև կատուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը