Լրահոս

11.07.2013 11:03


Բացահայտում Տիգրան Սարգսյանի հարստանալու ճանապարհների վերաբերյալ

Բացահայտում Տիգրան Սարգսյանի հարստանալու ճանապարհների վերաբերյալ

Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, աղետներից տուժած քաղաքացիների փոխհատուցման, ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների, աղքատության ցուցանիշի նվազման, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման և այլ կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար ՀՀ պետբյուջեում գրեթե միշտ փող չկա: Իսկ ահա զվարճանքների, դասախոսությունների, անհեթեթ ծրագրերի համար գումարներ գտնվում են:

««Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին և 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը տվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որտեղ ՀՀ դեսպանը վարչապետի եղբայրն է): Թե ինչպես են ծախսվել այդ գումարները, որքանն են գրպանվել կներկայացնենք «Ժողովուրդի» վաղվա համարում: Միայն հիշեցնենք, որ երբ Տ. Սարգսյանը ՀՀ վարչապետ դարձավ, ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. Հայաստանում աղքատության ցուցանիշը 17,6 տոկոս էր, ընդ որում ծայրահեղ աղքատության թիվը՝ 1,6 տոկոս: Իսկ հիմա աղքատության ցուցանիշը 35 տոկոս է: Կարծում ենք՝ մեծ տնտեսագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչու է աղքատանում ժողովուրդը, և ինչպես է հարստանում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն իր սիրելի նախարարներով»,–գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/07/11/248434.html

Այս խորագրի վերջին նյութերը