Լրահոս

11.07.2013 09:02


Երևանում կնշվի երկրորդ «Թոփ Քլաս» ծրագրի ավարտը

Երևանում կնշվի երկրորդ «Թոփ Քլաս» ծրագրի ավարտը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED) այսօր՝ հուլիսի 11-ին «Ռոյալ Թուլիփ Երևան» հյուրանոցում կնշեն Հայաստանում երկրորդ «Թոփ Քլաս» ծրագրի ավարտը:

Ծրագիրն իրականացվում է 13 երկրներում (Եվրոպա, Հարավարևելյան Ասիա և Աֆրիկա), որոնք CEED-ի համաշխարհային ցանցի կազմում են: Հայաստանը միակ Հարավկովկասյան երկիրն է, որտեղ այն գործում է:

«Թոփ Քլաս»-ը ստեղծվել է կայացած ընկերություններում աշխատող խոստումնալից և նպատակասլաց ձեռներեցների համար և համատեղում է պրակտիկ դասընթացներ, գործարար կապերի հաստատման միջոցառումներ, և մենթորինգ հաջողակ և փորձառու գործարարների կողմից: Ծրագրի ընթացքում քննարկվում են ձեռներեցության խթանմանը վերաբերող բազմաթիվ թեմաներ՝ բիզնեսի զարգացման ռազմավարության, առաջնորդության, բրենդի ձևավորման և ֆինանսների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա կլինեն 23 հայ ձեռներեցներ և բիզնես ղեկավարներ բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման, զբոսաշրջության, շինարարության և բանկային ոլորտներից:

Այս խորագրի վերջին նյութերը