Օվակիանոսում գրեթե Մոսկվայի չափերին հասնող սառցաբեկոր է հայտնվել
Անտարկտիդայի Փայն-Այլենդ կղզուց առանձնացել է գրեթե Մոսկավայի տարածքի չափ՝ 720 կմ2 մակերեսով մի սառցաբեկոր: Գիտնականները սառցադաշտում մեծացող ճաքը նկատել էին դեռևս 2011թ., իսկ երկուշաբթի գերմանական արբանյակներից մեկն արձանագրել էր, որ այն արդեն ծայրից ծայր է տարածվում:
Գիտնականները նշում են, որ սառցադաշտերից հսկայական սառցաբեկորները պոկվում են 6-10 տարին մեկ: Վերջին անգամ նման սառցաբեկոր առանձնացել էր 2001թ., ապա 2007թ.: Դա գիտնականների կարծիքով բնականոն երևույթ է, և կապված չէ Անտարկտիդայում նկատելի կլիմայական փոփոխությունների հետ:
2001թ. Անտարկտիդայից պոկված սառցաբեկորն ամենախոշորն էր՝ 11 000 կմ2 մակերեսով, և Հարավային ծովում մի քանի տարի դեգերելուց հետո հալվեց:
Նշենք, որ Փայն-Այլենդը դեպի օվկիանոս շարժվող ամենամեծ և շարժունակ սառցադաշտերից է և բոլորից շատ սառույց է կորցնում, ուստի համաշխարհային ջրերի մակարդակի բարձրացումը նրանով ավելի շատ է պայմանավորված, քան մնացածներով։ Դրա համար էլ այն հետազոտելը շատ կարևոր է։