Լրահոս

10.07.2013 22:06


Մայքլ Ջեքսոնի դստերն ինտերնատ են ուղարկելու

Մայքլ Ջեքսոնի դստերն ինտերնատ  են ուղարկելու

Լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի 15-ամյա դուստր Պերիսին շուտով ուղարկելու են հատուկ փակ դպրոց-ինտերնատ: Այդպիսի որոշում են կայացրել Պերիսի բարեկամները և մայրը` Դեբի Ռոուն այն բանից հետո, երբ աղջիկը ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Դեբիի խոսքերով՝ Պերիսի հարազատները ի վիճակի չեն ինքնուրույն ազդել երեխայի վրա, և միայն մասնագետները կարող են նրան օգնել, որ հաղթահարի ընկճվածությունը, ինչպես նաև սոցիալական ցանցերի և համացանցի բացասական ազդեցությունը:

Նշենք, որ վերջերս Պերիսը երակներն էր կտրել, երբ թույլտվություն չէր ստացել գնալու Մերլին Մենսոնի համերգին։ Սակայն մասնագետները կարծում են, որ դա կարող էր ընդամենը դրդապատճառլ ինել, իսկ իրական պատճառն այն լինի, որ աղջիկը իմացել է՝ Մայքլ Ջեքսոնն իր հարազատ հայրը չէ:

Այս խորագրի վերջին նյութերը