jfhr.am–ի փոխանցմամբ՝ նախօրեին Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանին անսպասելիորեն կանչել են քննչական գործողության, որտեղ պարզվել է, որ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ «այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին, ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին»: «Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է,- քննչական գործողությունից անմիջապես հետո հայտարարել է փաստաբան Ալումյանը,- Արտակ Բուդաղյանին որպես մեղադրյալ ներգրավելը մի քայլ էր, որը միտված էր մյուս կողմին պաշտպանելուն»,–հաղորդում է կայքը՝ նշելով, որ Ավետիք Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել