Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Եթե չես սերտում պատմության դասերը, ապա այն կրկնվում է դաժան ձևով։
Հարյուրամյակներով պետություն չունենալով՝ հայերս կորցրել ենք ռացիոնալ որոշումներ կայացնելու և սեփական շահի վրա հիմնված քաղաքականություն վարելու հատկությունը։ Մենք այդպես էլ չենք կարողանում տարբերել այլոց ապավինելու քաղաքականությունը դաշնակիցներ գտնելուց, արժանապատիվ գործընկերությունը վասալային կախվածությունից (լինի դա արևմտյան կամ ռուսական տեսքով)։
Լավ, մի՞թե դժվար է հասկանալ, որ Հայաստանի համար կործանարար է ինչպես ծայրահեղ ռուսամետությունը, այնպես էլ ծայրահեղ հակառուսականությունը։ Մեզ ձեռնտու չէ ինչպես ինքնամոռաց արևմտամետությունը, այնպես էլ իռացիոնալ հակաարևմտամետությունը։ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է լինեն հայաստանակենտրոն, այլ ոչ տառապեն «մետությամբ», ընդ որում՝ կոնյունկտուրային «մետությամբ»։
Հայաստանը պետք է շարժվի եվրոպական ուղղությամբ, բայց ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու հաշվին, այլ կոպլեմենտար տարբերակով։
Մեր աշխարհագրական դիրքը և Կովկասում տիրող իրերի դրությունը ստիպում է սերտ ռազմա–քաղաքական կապ պահել ռուսների հետ և զուգահեռաբար արժեքային ինտեգրացիա ապահովել Արևմուտքի հետ։ Ադրբեջանը և Վրաստանը ծանր գին վճարեցին իռացիոնալ հակառուսականության դիմաց։ Չարժե, հետևաբար, կրկնել մեր հարևանների սխալները։ Խելոքները սովորում են այլոց սխալների վրա։ Դատելով ամենից՝ այս ամենի գիտակցումը իշխանական վերնախավում չկա և ոմանք կարծում են, թե «Արևմուտքը մեզ կփրկի»։
Թվում էր, թե Ղարաբաղյան պատերազմում տարած փառահեղ հաղթանակը և հաջողությամբ պսակված ազգային–ազատագրական պայքարը պետք է շտկեր մեր մեջքը և ավելացներ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինչպես նաև մեզ տեղափոխեր պետական շինարարության ավելի բարձր դասարաններ, սակայն ավաղ, մենք մսխեցինք այդ հաղթանակի արդյունքները և հիմա կրկին վերադառնում ենք պատմության առաջին դասարան։
Ցյուրիխում ստորագրված հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններն իրենց սև գործը կատարում են, և մենք պատերազմի նախաշեմին ենք։
Նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանին թվաց, թե ինքն այնքան խելոք է, որ կարող է «Ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով «հոպլա» անել ու բացել հայ–թուրքական սահմանը, ինչպես նաև լուծել Ղարաբաղյան խնդիրը։ «Լուծեց»։ Այնպես «լուծեց», որ այժմ ինքն է խճճվել սեփական խոստումների ու պայմանավորվածությունների արանքում։ Հիմա նա «արևմտամետ» է խաղում՝ զուգահեռաբար փորձելով «կամ–կամ»–ի տակից «և–և»–ով դուրս գալ։ Ոնց որ թե չի ստացվում։
Արժե առանձնահատուկ ընդգծել, որ այսօրվա վիճակի համար պետք չէ մեղադրել Արևմուտքին կամ Ռուսաստանին։ Նրանք իրենց շահերն ունեն, և որևէ մեկը Սերժ Սարգսյանինչէր խանգարում առաջնորդվել Հայաստանի՛ շահերով։ Մինչդեռ «նախաձեռնողական» նախագահը Մոսկվայում խոստումներ էր տալիս, իսկ Բրյուսելում ճիշտ հակառակ խոստումները շռայլում։ Արդյունքում երկու կողմն էլ երես է թեքել մեզանից. ԵՄ–ն փող չի տալիս, իսկ ՌԴ–ն՝ զենք։
Տեղին է հիշեցնել, որ 1920–ին էլ ՀՀ իշխանությունները սկզբում «կամ–կամ» էին խաղում, հետո գործը հասցրեցին «և–և»–ի՝ հաջողացնելով Արևմուտքի աջակցությամբ Սևրի պայմանագիր ստանալ ու միաժամանակ բոլշևիկյան Ռուսաստանի հետ խաղեր տալ։ Արդյունքում՝ Սևրում մերոնք Արևմուտքից ստացան լավ թուղթ, բայց կորցրեցին պետությունը՝ հայտնվելով բոլշևիկների կրնկի տակ։
Թե ինչ կարող է լինել դեպի Արևմուտք հերթական թղթի հետևից գնալու արդյունքում, չարժե նույնիսկ նկարագրել։ Պատմությունն ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիների փորձը ցույց են տվել, որ «արևմտամետությունն» ի վերջո հանգեցնում է ռուսական վասալության (1920թ. Հայաստանի սովետականացումը, ինչպես նաև Սարգսյանի նախագահության շրջանում ՌԴ ռազմաբազաների ՀՀ–ում տեղակայման պայմանագրի 49 տարով երկարաձգումը վկա)։ Ասել է թե՝ Սարգսյանի խիստ «արևմտամետ» քայլերը կարող են հանգեցնել շատ տխուր հետևանքների, քանզի նա իրականում ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ։ Նա աթոռամետ է և հանուն այդ աթոռի պատրաստ կլինի զիջել թագավորության կեսը։ Մի՞թե արժե այդ գինը վճարել։ Իհա՛րկե չարժե։
Սևրից մինչև Ցյուրիխ
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Եթե չես սերտում պատմության դասերը, ապա այն կրկնվում է դաժան ձևով։
Հարյուրամյակներով պետություն չունենալով՝ հայերս կորցրել ենք ռացիոնալ որոշումներ կայացնելու և սեփական շահի վրա հիմնված քաղաքականություն վարելու հատկությունը։ Մենք այդպես էլ չենք կարողանում տարբերել այլոց ապավինելու քաղաքականությունը դաշնակիցներ գտնելուց, արժանապատիվ գործընկերությունը վասալային կախվածությունից (լինի դա արևմտյան կամ ռուսական տեսքով)։
Լավ, մի՞թե դժվար է հասկանալ, որ Հայաստանի համար կործանարար է ինչպես ծայրահեղ ռուսամետությունը, այնպես էլ ծայրահեղ հակառուսականությունը։ Մեզ ձեռնտու չէ ինչպես ինքնամոռաց արևմտամետությունը, այնպես էլ իռացիոնալ հակաարևմտամետությունը։ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է լինեն հայաստանակենտրոն, այլ ոչ տառապեն «մետությամբ», ընդ որում՝ կոնյունկտուրային «մետությամբ»։
Հայաստանը պետք է շարժվի եվրոպական ուղղությամբ, բայց ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու հաշվին, այլ կոպլեմենտար տարբերակով։
Մեր աշխարհագրական դիրքը և Կովկասում տիրող իրերի դրությունը ստիպում է սերտ ռազմա–քաղաքական կապ պահել ռուսների հետ և զուգահեռաբար արժեքային ինտեգրացիա ապահովել Արևմուտքի հետ։ Ադրբեջանը և Վրաստանը ծանր գին վճարեցին իռացիոնալ հակառուսականության դիմաց։ Չարժե, հետևաբար, կրկնել մեր հարևանների սխալները։ Խելոքները սովորում են այլոց սխալների վրա։ Դատելով ամենից՝ այս ամենի գիտակցումը իշխանական վերնախավում չկա և ոմանք կարծում են, թե «Արևմուտքը մեզ կփրկի»։
Թվում էր, թե Ղարաբաղյան պատերազմում տարած փառահեղ հաղթանակը և հաջողությամբ պսակված ազգային–ազատագրական պայքարը պետք է շտկեր մեր մեջքը և ավելացներ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինչպես նաև մեզ տեղափոխեր պետական շինարարության ավելի բարձր դասարաններ, սակայն ավաղ, մենք մսխեցինք այդ հաղթանակի արդյունքները և հիմա կրկին վերադառնում ենք պատմության առաջին դասարան։
Ցյուրիխում ստորագրված հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններն իրենց սև գործը կատարում են, և մենք պատերազմի նախաշեմին ենք։
Նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանին թվաց, թե ինքն այնքան խելոք է, որ կարող է «Ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով «հոպլա» անել ու բացել հայ–թուրքական սահմանը, ինչպես նաև լուծել Ղարաբաղյան խնդիրը։ «Լուծեց»։ Այնպես «լուծեց», որ այժմ ինքն է խճճվել սեփական խոստումների ու պայմանավորվածությունների արանքում։ Հիմա նա «արևմտամետ» է խաղում՝ զուգահեռաբար փորձելով «կամ–կամ»–ի տակից «և–և»–ով դուրս գալ։ Ոնց որ թե չի ստացվում։
Արժե առանձնահատուկ ընդգծել, որ այսօրվա վիճակի համար պետք չէ մեղադրել Արևմուտքին կամ Ռուսաստանին։ Նրանք իրենց շահերն ունեն, և որևէ մեկը Սերժ Սարգսյանին չէր խանգարում առաջնորդվել Հայաստանի՛ շահերով։ Մինչդեռ «նախաձեռնողական» նախագահը Մոսկվայում խոստումներ էր տալիս, իսկ Բրյուսելում ճիշտ հակառակ խոստումները շռայլում։ Արդյունքում երկու կողմն էլ երես է թեքել մեզանից. ԵՄ–ն փող չի տալիս, իսկ ՌԴ–ն՝ զենք։
Տեղին է հիշեցնել, որ 1920–ին էլ ՀՀ իշխանությունները սկզբում «կամ–կամ» էին խաղում, հետո գործը հասցրեցին «և–և»–ի՝ հաջողացնելով Արևմուտքի աջակցությամբ Սևրի պայմանագիր ստանալ ու միաժամանակ բոլշևիկյան Ռուսաստանի հետ խաղեր տալ։ Արդյունքում՝ Սևրում մերոնք Արևմուտքից ստացան լավ թուղթ, բայց կորցրեցին պետությունը՝ հայտնվելով բոլշևիկների կրնկի տակ։
Թե ինչ կարող է լինել դեպի Արևմուտք հերթական թղթի հետևից գնալու արդյունքում, չարժե նույնիսկ նկարագրել։ Պատմությունն ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիների փորձը ցույց են տվել, որ «արևմտամետությունն» ի վերջո հանգեցնում է ռուսական վասալության (1920թ. Հայաստանի սովետականացումը, ինչպես նաև Սարգսյանի նախագահության շրջանում ՌԴ ռազմաբազաների ՀՀ–ում տեղակայման պայմանագրի 49 տարով երկարաձգումը վկա)։ Ասել է թե՝ Սարգսյանի խիստ «արևմտամետ» քայլերը կարող են հանգեցնել շատ տխուր հետևանքների, քանզի նա իրականում ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ։ Նա աթոռամետ է և հանուն այդ աթոռի պատրաստ կլինի զիջել թագավորության կեսը։ Մի՞թե արժե այդ գինը վճարել։ Իհա՛րկե չարժե։
Կորյուն Մանուկյան