Անհայտ Ուսամա բեն Լադենը. ահաբեկիչը կովբոյի գլխարկ է կրել և արագությունը գերազանցել
«Ալ–Ջազիրա»–ի լրագրողների ձեռքի տակ է հայտնվել Ուսամա բեն Լադենի մահվան հանգամանքները պարզելու համար ստեղծված Պակիստանի կառավարական հատուկ հանձնաժողովի փաստթղթերը։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ կենդանության օրոք թիվ մեկ ահաբեկիչը սիրել է կովբոյի գլխարկ կրել և բազմիցս տուգանվել է մեքենան վարելիս արագությունը գերազանցելու համար։
Պակիստանի հատուկ ծառայության հաշվետվության համաձայն՝ մոտ 10 տարի այնտեղ թաքնվող ահաբեկչին հնարավոր էր ավելի վաղ վերացնել, քան դա արել ԱՄՆ–ի հատուկ նշանակության ջոկատը։ Բայց դրա փոփարեն տեղի իշխանություններն իրենց թույլ են տվել հանցագործից կաշառքներ վերցնել և գնալ զիջումների։
Հայտնի է դարձել նաև, որ Բեն Լադենին և նրա օգնականին մի քանի անգամ կանգնեցրել են արագությունը գերազանցելոի համար, ինչը կարող էր ավարտվել ահաբեկչի բացահայտմամբ, բայց ամեն անգամ նրան հաջողվել է «լեզու գտնել» ոստիկանության հետ։ Իսկ որպեսզի ամերիկյան արբանյակները չհայտնաբերեն նրան, Բեն Լադենը լայնեզր գլխարկ է կրել։
Նրա դստեր հարցին էլ, թե ինչու հայրը օրնիբուն տանն է նստած և դուրս չի գալիս, Բեն Լադենի օգնականը պատասխանել է՝ նա այնքան աղքատ է, որ նույնիսկ չի կարող շուկա գնալ՝ մի բան գնելու։ Դրանից հետո Բեն Լադենի դուստրը նրան սկսել է անվանել «չքավոր հայրիկ»։
Հայտնաբերված հաշվետվության հեղինակները նշում են, որ Բեն Լադենին այդքան տարի չհայտնաբերելու պատճառը բոլոր օղակների հանցավոր անփութությունն ու անտարբերությունն է։
Ուսամա բեն Լադենը գնդակահարվել է 2011թ. մայիսի 2–ին ամերիկյան հատուկջոկատայինների գրոհի ժամանակ։

7or.am