Աշխարհ

09.07.2013 22:36


Ժնևի դատարանը Շակիրայի նախկին ընկերոջ հայցը մերժել է

Ժնևի դատարանը Շակիրայի նախկին ընկերոջ հայցը մերժել է

Ժնևի դատարանը մերժել է հայտնի երգչուհի Շակիրայի նախկին ընկերոջ՝ Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնիո դե լա Ռուայի հայցը, որով նա պահանջում էր իրեն փոխանցել Շվեյցարիայի բանկերից մեկում Շակիրայի գրանցած հաշվեհամարը՝ 100 մլն դոլար: Ըստ դե լա Ռուայի` դրանք այն փողերն են, որոնք Շակիրան վաստակել է՝ համագործակցելով իր հետ: Անտոնիոն պնդում է, որ զույգը պայմանավորվել էր այդ գումարը կիսել, սակայն քանի որ պայմանավորվածությունը բանավոր է եղել, դատարանը համարել է, որ դրա համար իրավական հիմքեր չկան: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, և ինչպես պնդում են Շակիարյին մոտ կանգնած աղբյուրները, նա մտադիր է իր ունեցվածքի համար մինչև վերջ պայքարել:

Այս խորագրի վերջին նյութերը