Լրահոս

09.07.2013 20:28


Բեյրութի թաղամասերից մեկում ահաբեկչական խոշոր գործողություն է կատարվել

Բեյրութի թաղամասերից մեկում ահաբեկչական խոշոր գործողություն է կատարվել

Մեկ ժամ առաջ Բեյրութի Բիր ալ Աբիդ թաղամասում հնչել է ուժգին պայթյուն: Թաղամասի մարդաշատ առևտրական փողոցներից մեկում պայթեցվել է ականապատ մեքենան: Դա այնքան ուժգին է եղել, որ պայթունի ալիքը վնասել է մոտակա շենքերը, այրվել են մեկ տասնյակից ավել ավտոմեքենաներ: Դեպքի վայր շարունակում են ժամանել շտապօգնության և հրշեջների նորանոր մեքենաներ: Արդեն հայտնի է, որ կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է: Խոսքը դեռևս 21 տուժածի մասին է, նրանցից 15-ը վիրավորվել և ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:

Ահաբեկչության համար պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել, բայց հայտնի է, որ այդ թաղամասի բնակիչներից շատերը «Հզբոլահ»-ի կողմնակիցներ են: Այժմ ոստիկանությունն այդ ավտոկայանատեղի մերձակայքից մարդկանց հեռացնում է՝ զգուշանալով ևս մեկ ահաբեկչական գործողությունից:

Այս խորագրի վերջին նյութերը