Հուլիսի 8-ի ժամը 11։10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լվովյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 1939թ. ծնված Սերյոժա Մակարյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 18։00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Ս. Մակարյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, 1980թ. ծնված Գարիկ Գ.-ն հետընթաց վարելով իրեն ամրակցված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան՝ Լվովյան փողոցում վրաերթի է ենթարկել Ս. Մակարյանին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է