Մոլդովայի հայ համայնքը մտադիր է Աուրելիա Գրիգորիուի հրաժարականի պահանջով դիմել երկրի խորհրդարանին
Մոլդովայի հայ համայնքը հայտարարել է, որ մտադիր է այդ երկրի խորհրդարանից պահանջել օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը: Աուրելիա Գրիգորիուն, սակայն, երեկ Քիշնևում հրավիրված ասուլիսում հայտարարել է, թե մտադիր չէ հրաժարական տալ, քանի որ նման պահանջներն անհիմն է համարում. «Համաձայն խորհրդարանական փաստաբանի մասին օրենքի՝ մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը կարող է խորհրդարանին դիմել եզրակացություններով և միջնորդությունով՝ այդ հարցը դնելու քվեարկության: Եթե խորհրդարանի երեք քառորդը կողմ քվերակի, այդ ժամանակ ես կգնամ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում հուլիսի 4-ին «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» զեկույցով հանդես գալով՝ Հայաստանը որակել էր որպես «ագրեսոր»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նա նշել էր. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, Խոջալուում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել»:
Այս հայտարարությունների առթիվ Գրիգորիուն հայտարարել է, թե արտահայտել է իր տեսակետը, որը պետք է լսելի լինի ժողովրդավարական հասարակությունում, իսկ թե ով ինչպես կվերաբերվի դրան, դա արդեն յուրաքանչյուրի իրավունքն է:
Գրիգորիուն նաև նշել է. «Ես նման անհամարժեք վերաբերմունք չէի ակնկալում: Ընդհանրապես ամբողջ աղմուկը սադրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը»: Նա նաև հայտարարել է, թե մնում է իր կարծիքին, չի ափսոսում կատարվածի համար և ընդգծել է. «Ես ոչ մեկին չեմ վիրավորել և ներողություն չեմ խնդրի»: