ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան
«7օր»–ի տեղեկություններով` 2013թ. հուլիսի 4–ին «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանիգործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել ՀԱԿ ակտիվիստ այս 4 տղաների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու կրկին ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:
Այժմ, փաստորեն, 10–հատորանոց գործն արդեն Վերաքննիչ դատարանում է, ինչը նշանակում է` 15 օրվա ընթացքում (անհրաժեշտության դեպքում ևս 10 օր երկարաձգելու հնարավորությամբ) դատարանը պետք է հրապարակի դատական նիստի օրը: Այսինքն՝ մինչև այս ամսվա վերջը դատական նիստի օրն արդեն հայտնի կլինի:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի մայիսի 8–ի որոշումը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը որակել էր քաղաքական պատվեր.
–Դատական ամբողջ համակարգը խամաճիկ է Սերժ Սարգսյանի ձեռքում։ Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի հրահանգով այն ընդունել է քաղաքական որոշումներ, հիմա՛ էլ ընդունել են որոշում՝ ելնելով ռեժիմի քաղաքական հաշվարկներից։ Կարող էին արդարացնել տղաներին, բայց ոչ միայն չարեցին դա, այլև հետաձգեցին։ Նպատակը դամոկլյան սուրը մեր երիտասարդների գլխին պահելն է։ Բայց միևնույն է, ՀԱԿ–ի պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ,–ասել է Լ. Զուրաբյանը։
ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանն էլ ասել էր՝ Սերժ Սարգսյանը կայացրեց հերթական աբսուրդ վճիռը։
–Ծիծաղելի որոշում էր։ Բոլոր հիմքերը կային, որ Վճռաբեկ դատարանը անմեղ ճանաչեր կամ արդարացներ մեզ, իհարկե եթե նայում ենք իրավական տեսանկյունից։ Իսկ քաղաքական տեսանկյունից՝ սպասելի և տրամաբանական որոշում։ Սերժ Սարգսյանը փորձում է դա պահել մեզ վրա ճնշում գործադրելու համար։ Նա չի ուզում հավատալ, որ այդ տեսակ լծակներով մեզ վրա ազդել հնարավոր չէ,–«7օր»–ին ասել էր Ս. Գևորգյանը։
Նա նաև նշել էր, որ որևէ ակնկալիք չունի Վերաքննիչ դատարանից.
–Ակնկալիքը մեկն է. որ մինչև հաջորդ դատական նիստը կհաջողվի ազատվել այս իշխանությունից, և կիրականացվի իրական արդարադատությունը։
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը 2–6 տարվա ազատազրկման են դատապարտվել 2011թ. օգոստոսին Ազատության հրապարակի Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ տեղի ունեցած բախման համար։ Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Տիգրան Առաքելյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։
ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան
«7օր»–ի տեղեկություններով` 2013թ. հուլիսի 4–ին «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան։

7or.am