Լրահոս

09.07.2013 10:57


Զինդատախազությունը հրապարակել է Ս. Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում առգրավված զենքերի ցանկը

Զինդատախազությունը հրապարակել է Ս. Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում առգրավված զենքերի ցանկը

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, ՀՀ զինվորական դատախազությունը ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը.

1. ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1. «Բերետտա» մակնիշի ատրճանակ, որը, ըստ գործով ձեռքբերված տվյալների, գտնվել է Ավետիք Բուդաղյանի մոտ – գրանցումը ճշտվում է,
2.Որսորդական հրացան «Բեկաս-Ավտո», N ԽԽ – 1201, գրանցված է Արտակ Բուդաղյանի անվամբ` պարգևատրվել է 28.12.2012թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0310 հրամանով` թույլտվություն N 1779/4, տրված 04.02.2013թ.
3.Ատրճանակ «Արմսքոր», N Ա-1094796, գրանցված է Ավետիք Բուդաղյանի անվամբ` պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի 07.05.2008թ.թիվ 118 հրամանով՝ թույլտվություն N1315, տրված 20.112008թ.

2. ՄԱՆՎԵԼ ՄԱԼԻՆՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1. Որսորդական ակոսափող հրացան «Ռեմինգտոն 770» N 71598989, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188/3, տրված է 10.01.2012թ.,
2. Որսորդական ակոսափող հրացան «ՄՌ 161 Կ» N 0716101922, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188/2, տրվել է 03.06.2009թ.,

3. ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԱՆԻՑ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1.Որսորդական ողորկափող հրացան «Ալթայ», N Ա-84635, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N Խ-11, տրվել է 29.05.2009թ.,
2. Որսորդական ողորկափող հրացան ԻԺ-27Ե N9072267, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N Խ-6, տրվել է 01.03.2012թ. ,
3. Որսորդական ողորկափող հրացան ԻԺ-27ԵՄ N072735904, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 907, տրվել է 03.12.2008թ. ,
4.Որսորդական ողորկափող հրացան Տոզ 8706 մակնիշի- գրանցումը ճշտվում է.
5. Ակոսափող հրացան «Բենելի Արգո» N ՎՎ 033586-ՍՎ 033586, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188, տրված է 11.05.2005թ. ,
6. Կարճ ակոսափող հրազեն «Սմիթ Վեսոն» NԿ-768645, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 28.02.2007թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 249 հրամանով` թույլտվություն N 1156/2, տրված 12..04.2007թ.
7. Կարճ ակոսափող հրազեն «Պիետրո Բերետտա» N 455565, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 22.06.2009թ. ՀՀ ոստիկանության պետի թիվ 1662-Ա հրամանով`թույլտվություն N 1156/3, տրված 22.06.2009թ.
8. Գազային ատրճանակ «Վալտրո Կոմբատ» N Ա-37384, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` լիցենզիա NԳ 1432 , տրված 22.03.2007թ.
9. Ատրճանակ «Բրաունինգ» N 3996, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 14.06.2006թ. ՀՀ վարչապետի N 424-Ա որոշմամբ`թույլտվություն N 1156, տրված 26.09.2006թ.

4. ԱՐԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՏԱՆԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔ
1. Ատրճանակ «ՏՏ» N ՍՊ-1164, գրանցված է Արա Բուդաղյանի անվամբ`պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի թիվ 27.05.2009թ. թիվ 248 հրամանով` թույլտվություն N Ն-1459:

Այս խորագրի վերջին նյութերը