Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել
Գորիսի հայտնի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են, որոնց համաձայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել: «Քանի որ արդեն լրատվամիջոցներով նման տեղեկություն է շրջանառվել, և ես նախաքննական գաղտնիք չեմ հրապարակում, հետևաբար, այո, հաստատում եմ, որ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է Բուդաղյանների պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը: