Բրազիլիայի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ-ին իր քաղաքացիներին լրտեսելու մեղադրանքների կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար
Նախորդ շաբաթ օրը Բրազիլական «Օ Գլոբո» թերթը հղում կատարելով ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի ներկայացրած տվյալներին՝ գրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել և գաղտնադիտարկել են միլիոնավոր բրազիլացիների հեռախոսազանգերն ու էլեկտրոնային նամակագրությունը:
«Օ Գլոբո»-ն իր հրապարակման մեջ նշում է, որ Բրազիլիան Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի հետ միասին հանդիսացել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության գլխավոր թիրախներից մեկը:
Բրազիլիայի արտգործնախարարությունը արդեն դիմել է ԱՄՆ-ին այս հրապարակման առթիվ պարզաբանումներ ստանալու նպատակով: Բրազիլիայի ԱԳ նախարար Անտոնիու Պատրիոտին հայտարարել է, որ նա ծայրահեղ մտահոգված է, այն հայտարարությունների առթիվ, որ Բրազիլիայի քաղաքացիները հանդիսացել են լրտեսության օբյեկտ: Բրազիլիայի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ մտադիր է դիմել ՄԱԿ-ին միջազգային կապի օրեենքներ մշակելու նպատակով, որպեսզի ինտերնետային անձնական տեղեկատվությունը ավելի պաշտպանված դառնա:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը կառավարության նիստ է հրավիրել քննարկելու այս հարցը: Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը և Անատել հեռահաղորդակցության գործակալությունը հետաքննություն կանցկացնեն` պարզելու արդյոք տեղական ինտերնետ մատակարարող կազմակերպությունները առնչություն ունեն լրտեսական սխեմային: