Մեկնաբանություն

08.07.2013 13:20


Կենդանի դիակներին գրողի ծոցն ուղարկելու ժամանակը

Կենդանի դիակներին գրողի ծոցն ուղարկելու ժամանակը

Ո՜վ, հայ ժողովուրդ, հավսա՜ր, զգա՛ստ, հայացքդ դեպի գերեզմաններ՝ քայլով մա՛րշ... Հանկարծ կյանքի կողմը չնայես, հա՞...
Ու այսպես տարվա մեջ չգիտեմ քանի անգամ...
Քանզի ժողովրդի կենսասիրությունը շատ թանկ է նստում պետբյուջեի վրա:
Բյուջեն անխնա թալանելու համար է, ինչով էլ միշտ զբաղված է գործող իշխանությունը:
Ուրեմն՝ բյուջեն կողոպտելու, ոչ թե ժողովրդի կյանքը բարելավելու համար է:
Ո՜վ, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը անդրշիրիմյան աշխարհի մասին միասնաբար մտորելու մեջ է:
Ի՜նչ կյանք, ի՜նչ ապրուստ, ի՜նչ բարեկեցություն, ի՜նչ ապագա, առավելեւս՝ հայրենիքի ապագա:
Դու միշտ խորհիր «անցողիկի» մասին, ու այլեւս քո թշվառ գոյությունը քեզ այդքան ահավոր չի թվա: Ու երբ այդպես ես մտածում, այլեւս պարտք ու պահանջ չես ունենում սիրելի կառավարությունից, որն ամեն ինչ արել ու անում է, որպեսզի դու շատ արագ հայտնվես գերեզմանոցում՝ հին ու նոր մեռելների կողքին:
Ո՜վ, հայ ժողովուրդ, բայց ինչ ճիշտն է ճիշտը՝ քո միակ փրկությունը քո գլխին տեր ու տնօրեն կարգված էս կենդանի դիակներին գրողի ծոցն ուղարկելու մեջ է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը