Վաղը` հուլիսի 9-ին` ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում տեղի կունենա «7 գույների կախարդանքը» խմբակային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի նկարիչներ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի և Աշոտ Թադևոսյանի վերջին շրջանի լավագույն կտավները:
Ցուցահանդեսը կազմակերպվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանում և նպատակ ունի հայ և օտարերկրացի արվեստասերներին ծանոթացնել ժամանակակից հայ գեղանկարչության հետ: «7 գույների կախարդանքը» կգործի 10 օր` հուլիսի 9-19-ը, Նկարիչների միության 2-րդ հարկում:
Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանից ժամանած հյուրեր, պետական պաշտոնյաներ (մշակույթի նախարար, սփյուռքի նախարար և այլն), գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձինք: Մուտքն ազատ է:
7 հայտնի նկարիչների խմբակային ցուցահանդես
Կան բաներ, որոնց մասին պետք է խոսել լռելով ...
Լեոնարդո դա Վինչի