ՀԱԿ-ը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը
Այսօր` հուլիսի 6-ին, տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը: Այդ մասին տեղեկացնում է Կոնգրեսի մամլո ծառայությունը:
Նիստի ընթացքում փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում անցկացված երիտասարդական սեմինարների վերաբերյալ:
Վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը: Մասնավորապես`
- Գագիկ Ջհանգիրյանին` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
- Վահագն Խաչատրյանին` տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
- Արման Մուսինյանին` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյանին` քարտուղար
- Վլադիմիր Կարապետյանին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
- Ավետիս Ավագյանին` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունուն` քարտուղար
- Արշակ Բանուչյանին` կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյանին`քարտուղար
- Արեգ Գևորգյանին` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը:
Կուսակցությունը վերջին քաղաքական իրադարձությունների առնչությամբ ընդունել է հայտարարություն: