Քաղաքական

05.07.2013 15:22


Մոլդովայի խորհրդարանի նախագահի անունից ՍԴ անդամը ներողություն է խնդրում հայկական կողմից

Մոլդովայի խորհրդարանի նախագահի անունից ՍԴ անդամը ներողություն է խնդրում հայկական կողմից

Այսօր Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Մոլդովայի օմբուդսմենի՝ Ադրբեջանի կողմից պատվիրված հայտարարություններն, ասել է, որ դա շատ տհաճ միջադեպ էր: Ըստ նրա՝ օմբուդսմենը արտահայտել է իր անձնական կարծիքը, և դա չի կարող լինել խորհրդարանի կամ որևէ այլ կառույցի կարծիքը. «Ես երեկ խոսել եմ Մոլդովայի խորհրդարանի ղեկավարի հետ, և նա շատ է ցավում կատարվածի համար, ու ես լիազորված եմ ներողություն խնդրել կատարվածի համար»,- հայտարարել է Մոլդովայի ՍԴ անդամն` ընդգծելով, որ տիկնոջ վերադարձից հետո Մոլդովայում կուսումնասիրեն, թե ինչ իրավունքով է նա նման հարց բարձրացրել։
Վիկտոր Պոպան նշեց, որ ինքը խոսել է նաև Մոլդովայի խորհրդարանական օմբուդսմենի՝ ԱԺ-ում հայտարարություն արած Աուրելիա Գրիգորիուի հետ, ով հայտնել է, թե իրեն տվել են սառեցված հակամարտությունների երկրներում մարդու իրավունքների հարցը:
Վիկտոր Պոպան նշեց, որ խորհրդաժողովին կանոններ կան, և իրենք այդ կանոներով առաջնորդվում են:

Այս խորագրի վերջին նյութերը