Լրահոս

05.07.2013 14:35


Փրկարարները գտել են մոլորված անչափահասներին

Փրկարարները գտել են մոլորված անչափահասներին

Հուլիսի 4-ին ժամը 21։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի մոտակա ձորում 3 անչափահաս տղաներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում գտել են 2001թ. ծնված Է. Շուշանյանին, 2001թ. ծնված Ա. Մնացականյանին, 2000թ. ծնված Ա. Համբարձումյանին և հանձնել ծնողներին:

Այս խորագրի վերջին նյութերը