Լրահոս

05.07.2013 17:19


Սիրիայի կառավարական ուժերը սեղմում են օղակը

Սիրիայի կառավարական ուժերը սեղմում են օղակը

Սիրիայի կառավարական զորքերը ուժեղացրել են ապստամբների նկատմամբ ճնշումը երկրի կենտրոնում: Զինված ընդդիմադիրները դրան ամենաքիչն էին սպասում, քանի որ կառավարական բանակը ուժեր էր կենտրոնացրել երկրի հյուսիսում` ստիպելով ապստամբների գլխավոր ուժերը կենտրոնացնել նույն հատվածում: Կառավարական բանակը մտադիր է երկրի այդ շրջանում սեղմել պաշարման օղակը և զրկել ապստամբներին օգնություն ստանալու հնարավորությունից:

Նշենք, որ ապստամբները դիմադրում են մինչև վերջ` ամեն տան համար կռվելով մի քանի օր: Կառավարական բանակի ծանր տեխնիկան նեղ փողոցներում տեղաշարժվելու հնարավորությունից զրկված է, հրետանի չի օգտագործվում, քանի որ կա վտանգ վիրավորել յուրայիններին: Ապստամբների շարքրում կան բավականին լավ պատրաստված դիպուկահարներ, որոնցից շատերը վարձկաններ են և մեկից ավելի պատերազմներում եմ թրծված, շատ շարժունակ են և վտանգավոր:

Կառավարական բանակի հաղորդած տեղեկությունների համաձայն` ապստամբները կրում են մեծ վնասներ, ավելին կառավարական բանակը փակել է զենքի և զինամթերքի մատակարարման հիմնական ճանապարհները և իսլամիստների խմբավորումները ունեն մթերքի և դեղորայքի լուրջ պակաս: Ծայրահեղ իսլամիստների՝ սալաֆիտների ջոկատները համարյա ամեն օր փորձում են ճեղքել պաշարման օղակը, սակայն առայժմ` ապարդյուն:

Այս խորագրի վերջին նյութերը