Լրահոս

05.07.2013 12:14


Հուլիսի 1-4-ը իրականացվել է 3,900,000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք

Հուլիսի 1-4-ը իրականացվել է 3,900,000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք

Հուլիսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,800,406 ԱՄՆ դոլար 409.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,114,890 ԱՄՆ դոլար 411.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` միջբանկային շուկայում իրականացվել է 1,511,860 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,868,995 EUR 533.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,072,352 EUR 537.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Այս խորագրի վերջին նյութերը